Այսօր Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կիլոմետրին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի հրամանատար 27-ամյա Գրիգոր Գրիգորյանը: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԻ նախարարությունը հաղորդել էր, որ վաղ առավոտյան՝ 06.00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտ, տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Դեպքի վայր ժամանած փրկարարները մարել են բռնկված հրդեհը: Նրանք արձանագրել են, որ ամբողջությամբ այրվել է «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան, իսկ մեքենայից մի քանի մետր հեռավորության վրա ընկած է եղել դին՝ առանց այրվածքների:
Մեքենան մինչ հրդեհը բախվել է ծառին, և բախման պահին Գրիգորյանը մեքենայից դուրս է ընկել: