«Ո՞ւր գնա Հայաստանը»՝ սա է ռուսաստանյան «Օդնակո» ամսագրի նոր համարի գլխավոր թեման: Ամսագրի խմբագիր, ռուսաստանյան «Առաջին ալիքով» հեռարձակվող «Օդնակո»-ի հաղորդավար Միխայիլ Լեոնտյևվը տվյալ թեմային հոդված է նվիրել, որը վերնագրված է. «Հայաստանն իր ներկայիս վիճակում հայտվել է միայն Ռուսատանի շնորհիվ»:
Հոդվածի հեղինակը, մասնավորապես, գրում է.
«Իրականում, Հայաստանը կարող էր չկայացած երկրի հիանալի օրինակ ծառայել, ինչպես, օրինակ, Ղրղզստանը և Մոլդովան: Եթե չլիներ Ռուսատանը: Ամենայն հավանականությամբ, այն նույնիսկ քարտեզի վրա չէր լինի: Հայաստանը հին հզոր քաղաքակրթություն է: Բայց մենք գիտենք շատ այլ հին քաղաքակրթություններ, որոնք իրենցից հետո միայն պատմական ու մշակութային հուշարձաններ են թողել: Հայաստանն իր այսօրվա վիճակում հայտնվել է միայն Ռուսատանի շնոհիվ և շարունակում է գոյությունը պահպանել միայն նրա շնորհիվ: Ռուսական գազից և ռուսական տրանսֆերտներից տոտալ կախվածությունը, ինչը մատնանշում են Արժույքի միջազգային հիմնադրամի մասնագետները, էլ չասած «ուժային անձրևանոցը», դրա վառ ապացույցներն են:
Հիշեցնեմ, որ հայկական ազգային շարժման վերելքը սկիզբ առավ հայրենի բնության հանդեպ հուզիչ հոգատարության զարթոքից, ինչը բերեց հայկական ատոմակայանի փակման: Ինչից հետո չգիտես ինչու վերացավ էլեկտաէներգիան: Եվ ատոմակայանը հերոսաբար ու աննախադեպ կերպով վերաբացվեց: Ղարաբաղյան հակամարտությունը, որում Հայաստանը ռազմական հաղթանակ տարավ (նույնպես, մեղմ ասած, ոչ առանց Ռուսատանի օգնության), ևս, ի դեպ, հետևանք էր այդ ազգային շարժման զարթոնքի, և Խորհրդային Միությանը հասցված առաջին հարվածներից էր:
Ընդ որում՝ այդ հաղթանակի հակառակ կողմը դարձավ, ըստ էության, աշխարհքաղաքական պարտությունը, որը մեկուսացրեց Հայաստանին՝ նվազեցնելով Հայաստանի հնարավորությունները զարգացնել չարաբաստիկ կոմպլիմենտարիզմը իր հարևաններից ոմանց հետ: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը ջանքեր է գործադրել իր տնտեսությունը ազատականացնելու և արտաքին ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:
Սակայն ոչ մի ներդրումային զարթոնք չկա և չի էլ սպասվում: Անգամ ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում ներկայացված հայկական հզոր սփյուռքը այդքան էլ չնպաստեց տնտեսության վերելքին: Այդ ֆոնին հենց Հայաստանում տարօրինակ է լսել «եվրապական ընտրության» մասին զառանցանքները և գերմանական դեսպանի կտրուկ նախազգուշացումները այդ ընտրության սպառնալիքի մասին այն դեպքում, եթե Հայաստանը մասնակցի եվրասիական ինտեգրացիոն նախծագծում:
Իրականում, վերաինտեգրմանը Հայաստանի ընդդիմանալը ակնհայտ է դարձնում հետխորհրդային վերնախավերի խոցելիությունը, որոնք հակադրվում են իրենց ժողովուրդների ազգային շահերին: Հայաստանը Ռուսաստանից շատ պետք է շահագրգռված լիներ այդ գործընթացում, քանի որ նրա համար այլընտրանքը բնավ «եվրոպական ընտրություն» կատարելը չէ, այլ «թուրքական»: Ի դեպ, Թուրքիան ևս իբր «եվրոպական ընտրություն» է կատարել, և նրա «կոմպլիմենտարիզմը» կոչվում է «զրո խնդիրներ հարևաննեի հետ»: Ով ո՞ւր է:
Ինչ-որ չափով Հայաստանի կոմպլեմենտար խաղերը ևս բացատրվում են ռուսաստանյան քաղաքականության ներկայիս առանձնահատկություններով, որոնք ստիպում են իրենց գործընկերներին անընդհատ արևմտյան ընկերներ փնտրել: Խնդիրն այն է, որ Հայաստանը նման հնարավորություն չունի: Ինչ վերաբերում է եվրասիական ինտեգրմանը, ապա դա աշխարհաքաղաքական առումով անխուսափելի է: Իսկ այդ դեպքում նաև ընդհանուր սահման կունենանք»: