«Շանթ» ընկերության, «Երևան» հեռուստաընկերության սեփականատեր Վարշամ Ղարիբյանը, որը հայտնի է «Շանթի Յուրա» անունով և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ մտերմությամբ, նոր բիզնես է նախաձեռնել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Ղարիբյանը «Շանթ» ընկերության մատույցներում բացել է համանուն սուպերմարկետ և աշխատողներին պարտադրում է այնտեղից գնումներ անել: Թերթը նշում է, որ ընկերությունը ««Շանթ» գնումների քարտերի» վրա է փոխանցում աշխատավարձի մի մասը, իսկ քարտը գործում է միայն «Շանթ» սուպերմարկետում:
Մինչև 100 հազար դրամ ստացողների քարտին փոխանցվում է 10 հազար, ավելի բարձր աշխատավարձ ստացողներին` 20 հազար: