Home / Տեսանյութեր / Ռուսական բանկը պահանջում է ԲՀԿ-ական պատգամավորի սնանկությունը

Ռուսական բանկը պահանջում է ԲՀԿ-ական պատգամավորի սնանկությունը

«ՎՏԲ Բանկ Հայաստան»-ը 2010 թվականի նոյեմբերից բանակցություններ է վարում ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Սեփանյանի հետ՝  վերջինիս պարտքերի հետ կապված:

Բանկի հաղորդագրության մեջ ասված է, որ «ՎՏԲ Հայաստանը»՝ սկսած 2011թ. նոյեմբերից, բազմիցս ծանուցել է Ստեփանյանին հնարավոր դատական գործընթացի մասին այն դեպքում, եթե վերջինս չստանձնի պարտքը մարելու իր պարտականությունները:

Քանի որ Ստեփանյանը որևէ քայլ չի ձեռնարկել պարտատիրոջ իր պարտավորվածությունը կատարելու ուղղությամբ, 2012թ. ապրիլին բանկը համապատասխան գումարը գանձելու պահանջով հայց է ներկայացրել դատարան:

Արդյունքում՝ հայցը բավարարվել է. դատարանի որոշումը հրապարակվել է 2012թ. օգոստոսին և ուժի մեջ մտել սեպտեմբերին:

Դատական բանավեճից հետո «ՎՏԲ բանկ Հայաստանը» Տիգրան Ստեփանյանի սնանկությունը ճանաչու վերաբերյալ հայց է ներկայացրել: