Թունիսի իշխաննությունները հայտնել են իրենց երկրի քաղաքացու ձերբակալման մասին, ով, ենթադրաբար, մասնակցել է Լիբիայում ԱՄՆ դեսպանատան հարձակմանը, որի հետևանքով սպանվել էր ԱՄՆ դեսպանը:
Ալի Ալ-Հազրիին ահաբեկչության մեջ մեղադրանքներ են առաջադրվել: Կասկածյալն չի հարցաքննվել, քանի որ համապատասխան թույլտվություն դեռևս չկա: Ալի Ալ-Հազրին, ինչպես նաև Թունիսի մեկ այլ քաղաքացի, ձերբակալվել են հոկտեմբերի սկզբին Թուրքիայում: Նրանք փորձել են կեղծ փաստաթղթերով մուտք գործել երկիր և ձերբակլալվել են անմիջապես օդանավակայանում:
Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ Թունիսում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակվողներին կարող է մահապատիժ սպառնալ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին 11-ին Լիբիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա իրագործված հարձակման հետևանքով զոհվել էր դեսպան Քրիստոֆեր Ստիվենսը, ինչպես նաև հյուպատոսարանի ևս երեք աշխատակիցներ:
Բենղազիում ամերիկյան հյուպատոսարանը սեպտեմբերի 11-ին հարձակման էր ենթարկվել իսլամիստների ամբոխի կողմից: Նրանց վրդովվեցրել էր համացանցում տարածված «Իսլամի անմեղությունը» ֆիլմը, որը ստեղծվել է ԱՄՆ-ում սիրողական մակարդակի կինոմատոգրաֆիստների կողմից: Ֆիլմի հեղինակները մահմեդականներին և նրանց կրոնը ներկայացնում են ծայրահեղ բացասական լույսի ներքո, ինչը իսլամական աշխարհում դժգոհության հսկայական ալիք է բարձրացրել:
Այնուհետև բողոքի ալիքը հասել էր Թունիս, որտեղ ցուցարարները պոկել են դեսպանատան արտաքին կողմի պատին փակցված դրոշը և մեքենա այրել: Հարձակման էր ենթարկվել նաև դեսպանատան մոտակայքում գտնվող ամերիկյան դպրոցը: Ցուցարարները հրդեհել էին դպրոցը և կողոպտել այն: Անկարգությունների հետևանքով զոհվել էր 4 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվելլ էին: