Ավստրալիայի ամենամեծ Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և դրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ճանաչելու մասին:
Այս մասին հայտարարություն է տարածել Ավստրալիայի հայկական ազգային կոմիտեն:
Բանաձևով նահանգը նաև կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ամրապնդել հարաբերություններն այդ երկրի հետ:
Ավստրալիայի հայկական ազգային կոմիտեի նախագահ Վաչե Ղահրամանյանը բանաձևի ընդումից հետո շնորհրակալություն է հայտնել Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնին «մարդու իրավունքների և ինքնորոշման իրավունքը հարգելու հարցում նման կարևոր և համարձակ որոշում ընդունելու համար»:
Բանաձևը նաև հորդորում է օգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ազատ ժողովրդավարական հասարակություն ստեղծելու հարցում, աջակցել, որպեսզի երկիրը միջազգային հանրության անդամ դառնա և խաղաղություն և կայունության հաստատմանը հասնի: