«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 22-ից 4 դատապարտյալ հացադուլ են հայտարարել` բողոքելով իրենց նկատմամբ կայացրած վճռի և ընդհանրապես կալանավայրում տիրող իրավիճակի շուրջ: Բողոքը պարունակող նամակը դատապարտյալներն ուղարկել են Henaran.am-ի խմբագրություն: Նամակին կցված է եղել նաև դատապարտյալներից մեկի կտրած ճկույթը:
«Մենք ստեղ 4 հոգով գալադովկայենք, ինչ ասում ենք վոչ մի բանել չեն անում վոչ բժիշկ են կանչում, վոչել շանտեղ են դնում. Մի խոսքով, օրենքով `օրը 2 թէ 3 անգամ պդի գան ճնշում ճափեն նայեն բայց էս 2 օրա ստեղենք, հելը բժիշկ չենք տեսել.մեր մոտ տղա կա էրեկ ինչքան դավադիտ արին վոր սըրանքել մեզ շան տեղ չեդրի, ինքն էլ բռնեց ասեց կամ ինձ զոն տարեք կամ ել մատես կդռումեմ ու սրանքել չհավտացին, ինքնել բռնեց էրեկ մատը կդռեց ճըկուտե ու ուզում ենք վոր թերթերով տպեն իրանք ինչեն խոսում ու ինչեն անում ընենց, որ նեռսում բառդակա տիրում, հետիս 2 տղեքրը բերաները կարել են, էսել սպասում եմ վաղը դատավորը ինչ կասի եթե երկարացրեց կամ հոդվածը` 132-ը չեխանօն եսել եմ ճկուտս կդռումեմ եւ ուղարկեք դադախազին վոր սկսեն լուռջ նայել»,- խմբագրություն եկած նամակի տեքստ է փոխանցում Henaran.am-ը:
Լուսանկարը՝ Henaran.am-ի: