Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային առաջարկել է քոլեջում և համալսարանում իր ուսումնառության վերաբերյալ փաստաթղթեր հրապարակել, ինչպես նաև հանրությանը ներկայացնել անձնագիր ստանալու համար ներկայացրած դիմումը: Փոխարենը՝ Թրամփը խոստացել է 5 մլն դոլար փոխանցել յուրաքանչյուր բարեգործական կազմակերպության հաշվին:
Թրամփի խոսքով՝ Օբաման ԱՄՆ պատմության մեջ ամենա «ոչ թափանցիկ» նախագահն է, և եթե նա իր մասին փաստաթղթեր հրապարակի, դա կհանգստացնի ամերիկացիներին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Օբաման՝ Թրամփի հորդորով, հրապարակել է իր ծննդյան վկայականի մասին տեղեկություններ: Փաստաթուղթը փաստում է, որ Օբաման ծնվել է Հավայի նահանգում և ԱՄՆ քաղաքացիություն ունի: