Այսօր ուժի մեջ է մտել սիրիական բանակի և ընդդիմադիրների միջև ժամանակավոր զինադադարը:
Մահմեդականների Ղուրբան-բայրամ տոնի կապակցությամբ զինադադար հայտարարելու առաջարկն արել է ՄԱԿ-ի հատուկ պատվիրակը:
Սիրիայի պետական հեռուստաալիքը հաղորդել է, որ բանակը կդադարեցնի ռազմական գործողությունները ուրբատից մինչև երկուշաբթի, սակայն իրեն իրավունք կվերապահի պատասխանել ընդդիմադիրների հարձակումներին, հայտնում է BBC-ն: