Home / Հայաստան / Երկրաշարժ Քաջարանի մոտ

Երկրաշարժ Քաջարանի մոտ

Հոկտեմբերի 31-ին, ժամը 02:05-ին Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Քաջարանից 15 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է միայն Քաջարան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: