«Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ընկերությունը, որը կառուցում էր հոկտեմբերի 25-ին Խանջյան 20 հասցեի կիսափլուզված շենքը, Երևանի կենտրոնում կառուցում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի երևանյան նստավայրը և «Սուրբ Աննա» եկեղեցին: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ այդ տեղեկատվությունը տեղադրված է վերոնշյալ ընկերության պաշտոնական կայքում:
«ՀԺ»-ի թղթակիցն ընկերության բաժնետեր Գարիկ Չիլինգարյանից հետաքրքրվել է՝ արդյոք եկեղեցին կառուցելու ընթացքում փլուզումներ հնարավո՞ր են, և ընդհանրապես` ինչպես է ստացվում, որ զվարճանքների կենտրոն կառուցող ընկերությունը նաև եկեղեցի է կառուցում:
Թերթի հարցին Գարիկ Չիլինգարյանը չի պատասխանել:
«Ինչ ուզում եք արեք, ինչ ուզում եք գրեք»,- ասել է նա և անջատել հեռախոսը: