2013թ. պետական բյուջեով Առողջապահության ոլորտի ֆինանսավորումը կազմելու է 70.3 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա գումարը գերազանցում է 5.1 միլիարդով, որից 4.5 միլիարդը պայմանավորված է վարկային ծրագրերի ավելացմամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ասել է ֆինանասների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Առողջապահության ոլորտի տարբեր բաժիններում դրամահատկացումների ավելացումը պայմանավորված է երկու հանգամանքով` եկամտային հարկի մասին օրենքի փոփոխությամբ և նվազգայուն աշխարատավարձի՝ 32500 դրամից 35000 դրամ դառնալով: Ավելացվող գումարը ծածկելու է առաջացած լրացուցիչ ծախսերը: