Նոյեմբերի 1-ին, ժամը 11.38-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի ոմն քաղաքացի սպառնում է պայթեցնել արտաշատ քաղաքի «Ակբա» կրեդիտ-ագրիքոլ բանկի մասնաճյուղի շենքը: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները: Ժամը 11.57-ին ահաբեկող քաղաքացին ձերբակալվել է: