Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Չեխիայից վերադառնալիս ինքնաթիռում զրուցել է Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց ոչ քաղաքական խնդիրների մասին: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ինքը՝ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ իրենք պատվիրակության հետ միասին նստած էին ինքնաթիռում, երբ ներս մտավ Քոչարյանը: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր տեղը զիջել է Քոչարյանին, որպեսզի վերջինս նստի Աբրահամյանի կողքին:
«Զրույցել ենք, բայց ընդհանրապես քաղաքական ձևափաչի հետ կապ չի ունեցել», – ասել է ԱԺ նախագահը՝ հավելելով, որ դա հարմար ձևաչափ չէ քաղաքական խնդիրների շուրջ զրուցելու համար: