Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ներկայումս Եվրասիական կենտրոնի տնօրեն Ռոս Ուիլսոնը համարում է, որ Ռուսաստանի դերը և հետաքրքրությունները Լեռնային Ղարաբաղում վաղուց շահարկման առարկա են դարձել: Նա նշել է, որ կան կարծիքներ, թե Մոսկվան Մինսկի խմբին «մի կողմ է տարել» և այժմ Ղարաբաղում այլ շահեր է ներկայացնում: Այս մասին հաղորդում է ամերիկյան WNWI ռադիոկայանը:
«Ռուսաստանը չի ցանկանում, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի, քանի որ այն հարաբերությունների լայն շրջանակ է կառուցել ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ՝ ներառյալ ռազմական համագործակցությունը: Այնուամենայնիվ, պաշտոնական Մոսկվան հետզետե կորցնում է իր ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա», – նշել է Ուիլսոնը: