Home / Հայաստան / Հովհաննիսյանը՝ պաշտոնապես նախագահի թեկնածու. հարցերին չպատասխանեց

Հովհաննիսյանը՝ պաշտոնապես նախագահի թեկնածու. հարցերին չպատասխանեց

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսն այսօր մի քանի րոպե է տևել, որոնց ընթացքում Հովհաննիսյանը հայտարարել է միայն գալիք նախագահական ընտրություններում իր առաջադրվելու մասին: «Ժառանգության» ղեկավարը հայտարարել է, որ առաջադրվելու է «առաջին ու վերջին անգամ»:

«Ես սա անում եմ որպես ՀՀ քաղաքացի, որ կրում է կամք, մեղք, պատասխանատվություն այս երկրի համար: Մեր երկիրը մեկի կուսակցապետությունը չէ: ՀՀ նախագահը պետք է կրի պատասխանատվություն: Ես խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր գիտակցում են ազգային շահի անհրաժեշտոեւթյունն այս պահին: ՀՀ շարքային քաղաքացին պետք է ապրի արժանապատիվ երկրում», – հայտարարել է Հովհաննիսյանը և հեռացել՝ առանց լրագրողների հարցերին պատասխանելու:

«Ժառանգության» ղեկավարը խոստացել է հայտարարությամբ հանդես գալ երկուշաբթի: