Home / Հայաստան / Քարվաճառի մոտ «Ուրալ» է վթարվել. 4 զինծառայողներ զոհվել են

Քարվաճառի մոտ «Ուրալ» է վթարվել. 4 զինծառայողներ զոհվել են

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառ բնակավայրի մոտ հերթափոխի ժամանակ վթարի է ենթարկվել «Ուրալ» մակնիշի զինվորական մեքենան, որի մեջ զինծառայողներ են եղել:

Ինչպես հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող՝ վարորդը՝ Արթուր Երեմյանը, ինչպես նաև Մանվել Ապիջանյանը, Սանասար Փիլոյանը և Գագիկ Վարդանյանը: Վերջին երեքը Արմավիրի մարզից էին, վարորդը՝ Արագածոտնի մարզից:

15 զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի հոսպիտալ: