Նախագահական ընտրությունների քարոզարշավն արդեն մեկնարկել է՝ դրանից բխող բոլոր տհաճ ու ձանձրալի հետևանքներով, գրում է «168 ժամ» պարբերականն իր առաջնորդողում:
«Երեկ, օրինակ, «Gallup International Association» անվանումով հայկական մի կազմակերպություն հրապարակել է իր կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների տվյալները, որոնց համաձայն, բնակաբնաբար, գործող նախագահ Սերժ Սարգսյանն անվերապահ, միանձնյա առաջատար է հռչակվել բոլոր «հոդվածներով»: Ըստ այդ հարցումների՝ նա ամենահեղինակավոր գործիչն է Հայաստաում, ամենաբարձր թվով ընտրողներն իրենց ձայնը կտային Սերժ Սարգսյանին, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, նրա շուրջ կհամախմբվեին ամենալայն մասսաները պատերազմի վտանգի դեպում… «Հայկական Gallup»-ի հրապարակած թվերը չենք նշում այն պատճառով, քանի որ դրանք իրականության հետ կապ ունեն այնքան, որքան «Gallup International Association»-ը՝ իրական «Gallup»-ի հետ», – գրում է թերթը:
Առողջնորդողում նշված է, որ չնայած «աշխարհում դինամիկ զարգացումների, փոփոխությունների, գիտատեխնիկական առաջընթացի» մասին հայտարարություններին, ՀՀ իշխանությունն ընտրությունից ընտրություն չի փոխում իր պարզունակ մարտավարությունը՝ սոցհարցումների միջոցով ցանկալին որպես իրականություն ներկայացնելու էժանագին քարոզչությունը:
«Փոխվում են միայն դեմքերը: Ահարոն Ադիբեկյանին փոխարինում են անգլախոս երիտասարդներն ու բարեհունչ անուններով կազմակերպությունները: Իշխանություններին, ըստ ամենայնի, դուր է գալիս «լվացքը»: Մի դեպքում՝ նրանք պայքարում են «փողերի լվացման դեմ», այս դեպքում՝ իրենք զբաղվում են նրանով, ինչն անվանում են ուղեղների լվացում», – եզրափակում է հոդվածագիրը: