ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախատել ԲՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, որ նա 2013թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, թե պատգամավորի աշխատավարձը շատ քիչ է անգամ նորմալ բաճկոն գնելու համար։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Ծառուկյանը բարկացել է հատկապես այն բանի համար, որ Ուրիխանյանն ԱԺ աշխատակազմի ղեկավարից է փորձել պարզել, թե ինչպես են ծախսվել ԱԺ-ին հատկացված գումարները, քանի որ ԱԺ ֆինանսները տնօրինում է Ծառուկյանի խնամի, ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյանը։ Բացի դա, ԲՀԿ առաջնորդը Ուրիխանյանին հիշեցրել է. «Մենք քեզ վա՞տ ենք վարձատրում, որ բողոքում ես»», – նշում է թերթը:
«Ժողովուրդը» մեկնաբանությունների համար դիմել է Ուրիխանյանին, ով հերքել է այդ տեղեկատվությունը:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես մեծ գումարներ չեմ ստանում և ընդհանրապես վարձատրվում եմ պետության կողմից իմ պատգամավորական գործունեության համար։ Նկատողություններ կարող եմ ստանալ ցանկացած թերացման համար, բայց ոչ ճիշտ հնչեցրած խոսքի համար։ Կրկնում եմ, որ ես գումարից չեմ բողոքել, ես պարզաբանում եմ ուզել ԱԺ ծախսերի մասին»։