ԱՄՆ-ի քաղաքացիները կրկին անգամ, ինչպես 2008-ին, նախագահ են ընտրել Բարակ Օբամային: Թեև վերջին ընտրատեղամասերը փակվել են միայն երևանյան ժամանակով 10.00-ին, բայց հաղթողի անունը արդեն հայտնի էր և տեղական ԶԼՄ-ները հայտնել էին այդ մասին՝ դեռ ընտրություները չավարտված: CNN-ի փոխանցմամբ՝ Բարաք Օբաման հավաքել է 274 ձայն, իսկ Միթ Ռոմնին` 201:
Օբաման ևս մեկ հաղթանակ է տարել: Նրա հաղթելու մասին լուրը ամենաշատ Twitter օգտագործողների գրառմանն է արժանացել, նախագահի վերընտրման մասին սոցցանցում գրել է 20 միլիոն մարդ:
Հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին ընդունել է իր պարտությունը, զանգահարել ու շնորհավորել է Օբամային:
«ԱՄՆ-ի առջև շատ խնդիրներ կան: Ես նախագահին ցանկանում են հաջողություն երկրի կառավարման հարցում»,- հայտարարել է Ռոմնին: