Home / Հայաստան / «Հետույքային է». «Բամբիռ» խմբի վոկալիստը նախագահական ընտրություններից սպասելիքներ չունի

«Հետույքային է». «Բամբիռ» խմբի վոկալիստը նախագահական ընտրություններից սպասելիքներ չունի

«Բամբիռ» ռոք խմբի վոկալիստ, կիթառահար Նարեկ Բարսը (Բարսեղյան) գալիք նախագահական ընտրությունների հետ որևէ հույս չի կապում և չի կարծում, որ ընտրություններով երկրում փոփոխություններ են տեղի ունենալու: Այս մասին նա ասել է «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում:

«Ճահճի մեջ փոփոխություններ ես չեմ ակնկալում: Ամեն ինչ հավասարաչափ հետույքային է, կարելի է ասել: Ու ամեն ինչ՝ բալանսի մեջ: Չկա ոչ մի բան, որից կարողանաս կառչել: Ես չեմ կարծում, որ մի մարդու փոփոխությամբ ամբողջ երկիրը՝ մուրացկանից մինչև օլիգարխ, կփոխվեն ու կդառնան լավը՝ էս ինչ կայֆ երկիր դարձավ: Չէ, հաստատ»:

Փոփոխությունը նա տեսնում է սեփական ես-ը՝ թե որպես ազգ, թե որպես մարդ փոխելու մեջ:

«Մի քիչ սեփական կուրությունից, ինքնավստահությունից հետ կանգնել ու տեսնել՝ իրականում իրենք ով են, ինչի ընդունակ են, ու այդ ժամանակ՝ դա հասկանալուց հետո, կարելի է առաջ քայլել, և անպայման կքայլենք», – ասել է «Բամբիռի» վոկալիստը:

Լուսանկարչը՝ myspace.com