Շիրակի մարզի Ղազանչի գյուղի մոտակայքում նոյեմբերի 10-ին վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորներից 18-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին հաղորդում է ՀՀ Արտակարգ վիճակների նախարարությունը:
Հիշեցնենք, որ Երևանից Ստամբուլ մեկնող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոբուսը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: Վթարի հետևանքով զոհվել էր 45-ամյա Արաքսի Ղազարյանը:
Ներկա պահին 18 մարդ գտնվում է հիվանդանոցում: Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել` Վարուժան Այվազյանը, Վարդուհի Առաքելյանը, Մարինե Իսկանդարյանը, Լուսինե Իսրայելյանը, Թեհմինե Խաչատրյանը, Քրիստինե Խաչատրյանը, Հրաչ Մալխասյանը, Մարգարիտ Մարտիկյանը, Ելիզավետա Մելքոնյանը, Նազելի Պետրոսյանը, Խաչատուր Մկրտչյանը, Կարեն Մանուկյանը, Ալլա Իվանյանը, Անահիտ Սիրունյանը, Երազիկ Մուրադյանը, Լեռի Նինջարաձեն, Իրակլի Նիզարաձեն, Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Առաքելյանը:
Բժիշկների հավաստիացմամբ` տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: