Եվրոպայում գործող «Ճշմարտության և արդարության միջազգային ասոցիացիան» և ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Հոլանդիայի խորհրդարանի շենքի մոտ: Ակցիայի մասնակիցները դատապարտել են Ադրբեջանում բռնապետական ռեժիմը և մարդկանց ազատության և իրավունքների ոտնահարումը, ինչպես նաև պահանջել են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
Ակցիայի մասնակիցները հոլանդացի պատգամավորների ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գյուլար Ահմեդովայի կողմից կաշառակերության և դրամաշորփության փաստի վրա՝ տեղի ունեցածը համարելով ժողովրդավարական ընտրությունների բացակայության հետևանք:
Հավաքվածները բացել են «Մենք ասում ենք «հեռացիր» Ալիևի ռեժիմին» գրությամբ պաստառ և միջազգային հանրությանը կոչ են արել ավելի ուշադիր լիներ Ադրբեջանում առկա խնդիրների վրա: