Ֆրանսիան ընդունելու է Հայոց ցեղասպանությունը քրեկանացնող օրենք: Այս մասին այսօր Փարիզում Սերժ Սարգսյանի պատվին կազմակերպված պաշտոնական ճաշի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Օլանդի խոսքով՝ անհրաժեշտ է հստակեցնել օրենքի նախագծի իրավական կողմը, որպեսզի խուսափել Սահմանադրական խորհրդի մերժումից: Այս մասին հայտնում է ֆրանսահայ լրագրող Ժան Էկյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարին մերժել էր երկրի խորհրդարանի ստորին և վերին պալատների կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագիծը: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր, որ խնդրել է կառավարությանը օրինագծի նոր տեքստ հեղինակել՝ հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի կարծիքը:
Համաձայն Սահմանադրական խորհրդի, օրինագիծը հակասում է 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունից հետո ընդունված «Մարդու և քաղաքացիների իրավունքների» հռչակագրի 6-րդ և 11-րդ կետերին, որտեղ նշվում է, որ մտքի և խոսքի արտահայտման իրավունքը ժողովորդավարության հիմնասյուներից է:
Մամուլի ասուլիսի տեսանյութը՝ http://www.elysee.fr/president/mediatheque/videos/videotheque.10.html
Լուսանկարը՝ Ժան Էկյանի