Նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է սահմանի խախտում: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, Ադրբեջանի Ղազախի շրջանի Մազամլի գյուղի բնակիչ , 41-ամյա Թելման Ջավաշիրօղլու Ալիևը ժամը 07:45-ի սահմաններում հատել է հայ-ադրբեջանական սահմանը՝ Հայաստանի Տավուշի մարզի հատվածում:
Դեպքի մասին տեղեկացվել է միջազգային կազմակերպություններին: ՊՆ-ի հաղորդմամբ, դեպքի մանրամասները ճշտվում են: