Ադրբեջանը 2013թ. պետբյուջեից նախատեսում է 2 մլրդ 714 մլն մանաթ (նոյեմբերի 13-ի դրությամբ պաշտոնական փոխարժեքը 0.7850 մանաթ/դոլար) տրամադրել պաշտպանության ոլորտին: Այս մասին խորհրդարանում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Սամիր Շարիֆովը:
Նրա խոսքով՝ պաշտպանության ոլորտին հատկացվող գումարը արդյունքում կկազմի պետբյուջեով նախատեսված ծախսերի ավելի քան 13%-ը: Ըստ կանխատեսումների՝ 2013թ. պետբյուջեի եկամուտները կկազմեն 19 մլրդ 154 մլն մանաթ, ծախսերը՝ 19 մլրդ 810 մլն մանաթ, պակասուրդը՝ 656 մլն մանաթ, ՀՆԱ-ն՝ 1.17%:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Ազերբայջան» գործակալությունը, 2012թ. բյուջեն կազմվել էր հետևյալ կերպ. Եկամուտներ՝ 17 մլրդ 38 մլն, ծախսեր՝ 17 մլրդ 672 մլն մանաթ, պակասուրդը՝ 634 մլն մանաթ, ՀՆԱ-ն՝ 1.3%: