Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցն այնքան էլ հարթ չի անցնում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների համաձայն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել հանդիպում կազմակերպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ պայմանով, որ հայաստանյան կողմն արցախյան հիմնահարցի լուծմանը վերաբերող փաստաթուղթ պետք է վավերացնի։
Թերթի փոխանցմամբ, սակայն, Սարգսյանը մերժել է՝ պատճառաբանելով, որ նախագահական ընտրություններից առաջ չի կարող նման բան անել։ Այդ պատասխանից հետո հարցը մտել է փակուղի։ «Ժողովրդի» տեղեկություններով՝ ֆրանսիական կողմից խոստացված 1 մլրդ դոլարը, որը պետք է տրամադրվեր Հայաստանի ատոմակայանի համար, առայժմ չի փոխանցվի։