Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի համար առաջակվող ճանապարհային քարտեզը լուրջ չի կարող ընդունվել, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Կազանում նման քարտեզ արդեն առաջարկվել է, և ադրբեջանական կողմն այն մերժել է: Այս մասին այսօր հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Լատվիայի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Ռինկևիչի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Ադրբեջանի այդ հայտարարությունը մնացել է 90-ականների կեսերին: 15 տարի է անցել, գնացքն էլ գնացել է, իսկ որոշ ադրբեջանցիներ մնացել են կայարանում կանգնած: Նրանք պետք է վազեն` գնացքի ետևից հասնելու համար»,- ասել է Նալբանդյանը: