Այսօր տեղական ժամանակով 03.58-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 44 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.58˚ և արևմտյան երկայնություն 46.82˚:
Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Քաջարանում և Կապանում՝ 2-3 բալ: