Home / Հայաստան / ՀԱԿ-ի պատգամավորը պատրաստ կլիներ Սերժ Սարգսյանի պահակը լինել

ՀԱԿ-ի պատգամավորը պատրաստ կլիներ Սերժ Սարգսյանի պահակը լինել

Հայ Ազգային Կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանը պատրաստ է սատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, եթե վերջինս կատարի իրենց պահանջները:

«Եթե ես տեսնեմ՝ Սերժ Սարգսյանը շատ լավ նախագահ է այս երկրի համար, ոչ միայն կպաշտպանեմ, չեմ հեռանա իրանից, կասեմ՝ ինչ անեմ, պահակ ընդունեք, օգնեմ Ձեզ, ինչի չէ, մեր երկրի մասին է», – այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է Բագրատյանը:

«Եթե տեսնեմ՝ արտագաղթը կանգնում է, եթե տեսնեմ՝ մի հատ նախագահ ունենք օհոհո՝ իհարկե, հո ինքնանպատակ չի այս ամեն ինչը: Եթե տեսնեմ՝ հասկանում է՝ ես Սերժ Սարգսյանին խորհուրդ կտայի այս բյուջետային լսումները կարդար մի հատ, հասկանար: Ինքը տեղյակ չի, հետադարձ կապ չունի, ո՞վ իրան բացատրի, նույնիսկ կառավարությունը իրավիճակը չի հասկանում: Ո՞նց կարելի է ունենալ հանրապետության ղեկավար, ով չգիտի այս ամեն ինչը, սրանից կարևոր էլ ի՞նչ կա: Ձեզ համար ինչն է կարևոր՝ բյուջեն: Բյուջեից դուրս, քաղաքականությունն ինչ ա՞,  մուտիլովկա: Ձեզ համար մուտիլովկե՞քն են կարևոր, էն ինտրիգնե՞րը, որ հավաքվում են, թեկուզ մեծամեծ մարդիկ խոսում են՝ մուտիլովկեք են: Ռեալ կյանքը, ռեալ աշխատանքը բյուջեն է, երկրի տնտեսությունը»,- ասել է Բագրատյանը:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԱԿ-ի հետ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում լինելու է  Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացման հրամայականը, ասել էր, որ անձնապաշտությունը, կամ անձնատելությունը երբեք չեն բերում ժողովրդի բարեկեցության բարձրացմանը:

«Անհրաժեշտ է, որ մենք ծրագրի շուրջ համախմբվենք, իսկ ծրագիրը նշանակում է  համակարգի փոփոխություն, որտեղ մարդը պետք է այդ համակարգի արդյունքը լինի, և երբ նա գալիս ու կանգնում է այդ պոստի վրա, ինքը պետք է կատարի այն ծրագրային գործողությունները, որը պարտադրում է  համակարգը, իսկ այսօրվա համակարգը պարտադրում է միայն կոռուպցիա, պարտադրում է միայն խմբիշխանություն, միայն մենաշնորհ, և հետևաբար՝ նախագահ Սերժ Սարգսյանին հեռացնելով՝ համակարգը չի փոխվում, մենք ասում ենք իրականացնել համակարգային փոփոխություններ, որը ենթադրում է, թե  համակարգի փոփոխություն, թե գործող անձանց փոփոխություն ու նաև նախագահի փոփոխություն: