Home / Հայաստան / Սիբիրյան խոցից այս պահին բուժվում է 5 մարդ. համաճարակային իրավիճակը վերահսկելի է. ԱՆ

Սիբիրյան խոցից այս պահին բուժվում է 5 մարդ. համաճարակային իրավիճակը վերահսկելի է. ԱՆ

Սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի կանխարգելիչ և հակահամաճարակային բոլոր միջոցառումները  ՀՀ առողջապահության նախարարության կողմից շարունակվում են:

Ծովակ, Վանևան, Կարճաղբյուր, Ծովինար, Խաչաղբյուր, Տորֆավան, Լուսանկունք, Մեծ Մասրիկ, Ներքին Գետաշեն  համայնքներում իրականացված բակային համայցերի արդյունքում այսօր Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ բուժում է ստանում 5 հիվանդ։ Նրանց վիճակը բավարար է, ունեն լավացման դրական տեղաշարժ:

Համաճարակային իրավիճակը վերահսկելի է, հայտնում են Առողջապահության նախարարությունից: