Ռուսաստանում անվտանգության ծառայության աշխատակիցները կանխել են հայ տղամարդու ղեկավարած խմբավորման գործունեությունը, որը այս տարվա մայիսից «Տրանսնեֆտ» նավթատարից գողանում էր դիզելային վառելիք:
2011 թվականից սկսած և 10 ամիս շարունակ խմբավորման ղեկավարը և նրա վարձած ուզբեկ բանվորները 350 մետրանոց թունել են փորել սեփական տնից մինչև նավթատար խողովակ, իբր որպես ջերմոց: Արդյունքում՝ «ջերմոցում» հայտնաբերվել է մոտ 40 տոննա գողացված վառելիք: Ըստ նախնական գնահատականների՝ ընդհանուր վնասը կազմել է 140 տոննա: