Նոյեմբերի 18-ին, ժամը 22.45-ին, «Շտապօգնության» կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի ռեստորանում դիակ կա:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, 49-ամյա Սամվել Շարբաթյանի դիակը` բռնության հետքերով:
Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հարուցվել է քրեական գործ: