Կաթոլիկ եկեղեցու մոտ 100.000 հետևորդներ Փարիզում հարձակվել են FEMEN-ի ակտիվիստների վրա, որոնք երեկ կազմակերպել էին «In Gay We Trust» ակցիան:
Ինչպես հաղորդում է euronews.com-ը, ակցիայի մասնակիցները նման կերպ իրենց աջակցությունն են հայտնել Ֆրանսիայում նույնասեռականների ամուսնություններն օրինականացնելու մասին օրինագծին:
Ակցիան ցրելու և բախումներից խուսափելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: