Իրանում Հայաստանի դեսպանատունը շարունակում է բանակցությունները պաշտոնական Թեհրանի հետ, որի նպատակն է կրկին հնարավորություն ստանալ մի շարք ապրանքատեսակներ ներկրել Հայաստան: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ ձեռնարկվող քայլերի մասին այս պահին հրապարակային խոսելուց ձեռնպահ կմնա:
Հիշեցնենք, որ ամսվա սկզբին Իրանը դադարեցրել է 52 ապրանքատեսակների արտահանումը արտերկրներ, որոնց թվում, օրինակ, պլաստմասե տարաներ, պոլիէթիլեն ու պոլիպրոպիլեն: Իրանական կողմը չի նշել, թե որքան կտևի այդ արգելքը, իսկ, մասնավորապես, պոլիմերային հումքի ներկրման բացակայությունը բացասական կանդրադառնա գյուղատնտեսության և սննդարդյունաբերության վրա: Այլ երկրներից նման հումքի ներկրումը զգալիորեն թանկ է արժենում: