Ներկայումս առկա ռասիստական գաղափարախոսությամբ, պատմության նման անսանձ այլասեռմամբ և հարևան երկրների հանդեպ ծիծաղաշարժ տարածքային նկրտումներով Ադրբեջանը կարող էր հնարավորություն ունենալ պահպանելու իր գոյությունը վաղ միջնադարում միայն: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ արձագանքելով «Ռոյթեր» գործակալության խնդրանքին մեկնաբանել «Յենի Ադրբեջան» կուսակցության քսանամյակին նվիրված արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, որ «Հայաստանը հանդիսանում է արտերկրից ղեկավարվող մի տարածք` արհեստականորեն ձևավորված ադրբեջանական հողերի վրա», և որ «հայկական լոբբին հանդիսանում է մեր հիմնական թշնամին»:
«Սակայն Ադրբեջանն առաջին անգամ աշխարհի քաղաքական քարտեզի վրա է հայտնվել 1918 թվականին միայն:
Բաքվում այդպես էլ չհասցրեցին հասկանալ, որ ժամանակակից պետության ուժը հիմնված է սեփական ժողովրդի հանդեպ սիրո վրա և ոչ թե տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և նրանց պատմական-մշակութային ժառանգության հանդեպ պաթոլոգիկ ատելության վրա», – ասել է Քոչարյանը: