Խորհրդարանական համակարգի անցնելու հարցոմ տարբեր քաղաքական ուժերի միացումը վկայում է այն մասին, որ ուժերը ոչ թե աթոռակռիվ են անում, այլ ընտրական համակարգը բարելավելու նպատակ ունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը:
Քաղաքական գործիչն անձամբ դեմ է խորհրդարանական կառավարման համակարգին, սակայն համաձայն է, որ պետք է անցում կատարել 100% համամասնական համակարգի:
«Խորհրդարանական համակարգը ժողովրդավարության ամենաստորին աստիճանն է: Ուրախ եմ, որ և Ռոբերտ Քոչարյանը վերջերս հայտարարեց, և Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ժամանակին ընդունել էր, որ նախագահական համակարգն է ճիշտ»,- ասել է Հայրիկյանը:
Բանախոսը նաև անդրադարձել է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը.: Ըստ նրա՝ այդ համագործակությունը մի նպատակ իրագործելու համար է տեղի ունենում, և չի կարելի ասել, թե այդ ուժերն ունեն գաղափարական ընդհանրություն, այլապես կմիավորվեին: