Home / Հայաստան / Հայաստան այցելելու համար ադրբեջանցուն Բաքու չթողեցին. Ալիևին հղած հաղորդագրությունը չօգնեց

Հայաստան այցելելու համար ադրբեջանցուն Բաքու չթողեցին. Ալիևին հղած հաղորդագրությունը չօգնեց

Բաքվի օդանավակայանի անձնագրերի ստուգման բաժնի աշխատակիցները թույլ չեն տվել «Բիլայն Ղազախստան» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Բայրամ Ազիզովին (լուսանկարում՝ Ազիզովը Բաքվի օդանավակայանում) երկիր մուտք գործել:

Ազգությամբ ադրբեջանցի, Ղազախստանի քաղաքացի Ազիզովը մի քանի ամիս առաջ աշխատանքային այցով եղել է Երևանում:

«Ինձ առաջին անգամ են երկրից դուրս հանել: Ղազախստանի հյուպատոսարանը քնած է: Կեսգիշերին անձնագիրս խլեցին, հացաքննեցին՝ ով եմ ես և ինչ եմ այստեղ անում: Ինչու ադրբեջանցին իրեն թույլ է տվել Երևան գնալ և այլն», – Twitter-ի իր էջում գրել է Ազիզովը:

Վերջինս պատմել է ղազախական Tengrinews.kz կայքին, որ իրեն օդանավակայանի տարածքից դուրս չեն թողել:

«Ես Բաքու երեկ կեսգիշերին մոտ (նոյեմբերի 19-ին): Անձնագիրս հարցրեցին, ինչպես սովորաբար դա լինում է: Հետո մաքսայինի աշխատողները փոքրիկ խորհրդակցություն հավաքեցին: Ինձ խնդրեցին սպասել, հետո ինչ-որ աշխատասենյակ կանչեցին: Այնտեղ ինձ հետ խոսում էր Ադրբեջանի մաքսային ծառայության ներկայացուցիչը, ով իր անունը չասաց: Հարցեր էր տալիս այն մասին, թե որտեղ եմ աշխատում, ինչու եմ Ադրբեջան ժամանել, ինչու եմ Հայաստան գնացել: Հետո հեռախոսով խոսեց և ասաց, որ ինձ թույլ չեն տա երկիր մուտք գործել և շուտով տուն կուղարկեն», – նշել է Ազիզովը:

Ղազախստանի քաղաքացին օգնության համար դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նրան հաղորդագրություն հղելով Twitter միկրոբլոգի միջոցով:

«Բարի օր, խնդրում եմ օգնել: Ես Ղազախստանի քաղաքացի եմ: Երկրորդ օրն է գտնվում եմ օդանավակայանի մաքսային գոտում: Իմ անձնագիրը սահմանապահներիկ մոտ է», – Ալիևին գրել է Ազիզովը:

Սակայն դա չի օգնել, և Ազիզովին հետ են ուղարկել: Այդ հարցի կապակցությամբ «Բիլայն Ղազախստանի» աշխատակցի հետ արդեն կապվել է Ղազախստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Իլյաս Օմարովը, ով նշել է, որ երկրի ԱԳՆ-ն զբաղվում է տվյալ հարցով ու արդեն դիմել է Ադրբեջանի համապատասխան մարմիններին: