Home / Հայաստան / Վեդիի քաղաքապետի որդին մահակով երիտասարդի է ծեծել, պնդում է թերթը

Վեդիի քաղաքապետի որդին մահակով երիտասարդի է ծեծել, պնդում է թերթը

Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վեդի քաղաքում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Ըստ թերթի աղբյուրների՝ Վեդիի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի որդին՝ Հակոբ Բարսեղյանը, ռետինե մահակով դաժանաբար ծեծի է ենթարկել նույն քաղաքի երիտասարդ բնակիչ Սահակ Սահակյանին։

Պատճառն այն է եղել, որ Բարսեղյանի որդին մեծ արագությամբ է սլացել քաղաքով և չքավոր ընտանիքի տղան՝ Սահակը, համարձակվել է նրան զգուշացնել, թե պետք չէ այդպես մեքենա վարել։

«Արդյունքում երիտասարդն այսօր գտնվում է հիվանդանոցում, իսկ քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը երեկ ողջ օրը այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Նա հոգացել է Սահակ Սահակյանի բուժման ծախսերը, որպեսզի նրա ընտանիքի անդամները չբողոքեն ՀՀ ոստիկանությունում», – նշում է թերթը։