«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մեկնում է Բաքու` մասնակցելու նոյեմբերի 22-23-ին կայանալիք «Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» (ICAPP) Գլխավոր ասամբլեայի նիստին:
Ինչպես հաղորդում է «Ժառանգության» լրատվական ծառայությունը, ի տես Պնոմպենում (Կամբոջա) գումարված ICAPP-ի նախորդ համաժողովին Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության, ինչպես նաև որպես բողոք հյուրընկալող կառավարության կողմից երիտասարդ հայ գործընկորջը կացնով սպանած ադրբեջանցի դատապարտյալի ազատ արձակման և փառաբանության՝ Բաքվի համաժողովի հրավերի նրա նախնական մերժման, ICAPP-ի ղեկավարությունը համաձայնել է պրն. Հովհաննիսյանին տրամադրել ելույթի հավասար հնարավորություն համաժողովում, որն այս տարի գումարվում է «Անվտանգությունը, խաղաղությունը և հաշտեցումը Ասիայում» խորագրի ներքո: