Ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը հանրահայտ շախմատիստներ Լևոն Արոնյանին և Մագնուս Կարլսենին համեմատել է «Բարսելոնայի» արգենտինացի առաջատար Լեոնել Մեսսիի և Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Հիմա աչքի են ընկնում նորվեգացի Մագնուս Կարլսենը և հայաստանցի Լևոն Արոնյանը: Ուրեմն, Արոնյանը, ավելի շուտ, Մեսսին է, իսկ Կարլսենը՝ Ռոնալդուն: Դուք հարցնում էիք ոճերի մասին: Դե սա հենց հարմար առիթ է նման համեմատություն անցկացնելու համար», – Կարյակինի խոսքերն է փոխանցում chess-news.ru-ն: