ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը և Ժակ Ֆորը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այսօր ժամանել են Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտում այս պահին ընթանում է Մինսկի խմբի միջնորդների և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը։
Տարածաշրջան այցի շրջանակներում համանախագահները կլինեն նաև Երևանում և Բաքվում։