Ըստ արտագնա աշխատանքից վերադարձող հայաստանցիների՝ թանկացել են Մոսկվա-Երևան ավիատոմսերը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Մասնավորապես, մարդիկ նշում են, որ եթե նույն չվերթի էկոնոմ կարգի տոմսը ընդամենը 7 օր առաջ մոտ 295 դոլար էր, այժմ առնվազն 370 է։
Թերթը գրում է, որ նման պատկեր է ստսսցվում նաև «Արմավիա»-ի կայքում ներկայացված գներից։
«Տարեվերջին մեծանում է Մոսկվա-Երևան չվերթի պահանջարկը՝ ըստ արտագնա աշխատանքից վերադարձողների թվի, ինչն ավիաընկերությունների համար մեծ գումարներ աշխատելու լավ հնարավորություն է։ «Արմավիա»-ից երեկ հրաժարվեցին մեկնաբանել այս փաստը՝ առաջարկելով հարցերն ուղղել գրավոր»,– հավելում է թերթը։