Ավան վարչական շրջանի շենքերից մեկի 11-րդ հարկից աղջիկ է ընկել: Ինչպես Epress.am-ին տեղեկացրել են ոստիկանության լրատվության ծառայությունից, աղջիկը 1999 թվականի ծնված Է.Ս.-ն է:
Դեպքի առնչությամբ ոստիկանությունից այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, աղջիկը Երևանի Սաֆարյանի անվան 171 դպրոցի աշակերտուհի էր:
Ոստիկանությունը աշխատում է մի քանի վարկածների ուղղությամբ, այդ թվում՝ դժբախտ պատահարի և ինքնասպանության: Երեխան այդ պահին եղել է ննջարանում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ աղջիկը սովորում էր Երևանի Սաֆարյանի անվան 171 դպրոցում և նշված շենքում բնակվում էր հոր, մոր և ավագ եղբոր հետ: Պարզվում է, իրենք բնակվում էին նշված շենքի 2-րդ հարկում, իսկ 11-րդ հարկում, որտեղ տեղի է ունեցել դժբախտ դեպքը, բնակարանը պատկանել է Է. Սարգսյանի տատիկին և պապիկին, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում:
Շամշյանի տեղեկություններով՝ աղջկա մայրը ոստիկաններին հայտնել է, որ աղջիկը օգտվում էր համակարգչից, որտեղից նա ավելի շատ դիտում էր սատանայական տեսահոլովակներ, ինչի համար մայրը իրեն բազմիցս նախատել է: