«Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանները և փորձագետները ուսումնասիրում են ՀԱԿ-ի՝ նոյեմբերի 21-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության կողմից տապալած արտահերթ նիստի խնդրով ՍԴ դիմելու նախաձեռնությունը:
Այս մասին ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով Epress.am-ի այն հարցին, թե արդյոք կուսակցությունը միանալու է ՀԱԿ-ի նախաձեռնությանը:
ԲՀԿ-ական պատգամավորը նշել է, որ այդ խնդիրն իրենց համար շատ կարևոր է:
«Մեզ համար կարևոր խնդիր է, որ ՍԴ դիմելու հիմքերը իրապես լինեն հիմնավոր: Դա ճշգրտելուց հետո որևէ խնդիր չեմ տեսնում, որ մեր պատգամավորներն անպայմանորեն կմիանան այդ նախաձեռնությանը», – ասել է Նաիրա Զոհրաբյանը: