Վրաստանի նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պատասխանել է իր քաղաքական ընդդիմախոս, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հնարավոր ձերբակալության մասին հարցին նոյեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Անձամբ ես չեմ ցանկանում Սահակաշվիլիի ձերբակալությունը, – Իվանիշվիլիի խոսքերը փոխանցում է Грузия online-ը, – Բայց եթե դատախազությունը կոնկրետ գործ հարուցի երկրի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, ես չեմ խառնվի և փակի նման գործերը»:
Վարչապետը նաև անդրադարձել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ճակատագրին, ով ձերբակալվել է իշխանության փոփոխությունից հետո: Իվանիշվիլիի խոսքով՝ Վրաստանում իրավիճակը տարբերվում է ուկրաինական սցենարից:
«Այնտեղ Տիմոշենկոն իշխանության չէր տիրապետում, և նրան ձերբակալել են ինչ-որ համաձայնագրի համար, սակայն այժմ ես չեմ ցանկանում խորանալ հարևան պետության խնդիրների մեջ», – հայտարարել է Իվանիշվիլին: