Նախօրեին ՀՀԿ-ի ջանքերով ԱԺ արտահերթ նիստի տապալման հարցով ՀԱԿ խմբակցությունը կդիմի Սահմանադրական դատարան, քանի որ այդպիսով խախտվել է Սահմանադրության 70-րդ հոդվածը։ Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին հայտնել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
«Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը նույն խնդրով երեկ արդեն դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով։ Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը միացած մյուս երկու խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Ժառանգությունը», երեկվա դրությամբ չէին կողմնորոշվհլ, թե ինչ են անելու։ Սակայն, որպեսզի Հայ ազգային կոնգրեսը կարողանա դիմել Սահմանադրական դատարան, դիմումի տակ, ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն, պետք է ստորագրի ԱԺ պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը։ Քանի որ Կոնգրեսից Ազգային ժողովում ներկայացված է յոթ պատգամավոր, անհրաժեշտ է ևս քսան խորհրդարանական գործընկերների ստորագրություն։ Երեկ մեր թղթակիցը պարզել է, որ առայժմ ԱԺ ՀԱԿ խմբակցության դիմումի տակ ստորագրելու որոշում չեն կայացրել ոչ «Ժառանգությունը», ոչ ԲՀԿ–ն և ոչ էլ Դաշնակցությունը», – գրում է թերթը։