Որևէ միջադեպ Հայաստանի նախագահի թիկնազորի կամ նախագահին սպասարկող ավտոմեքենաների հետ տեղի չի ունեցել: Այդ մասին news.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը։
Նա նշել է, որ հիշատակած պատահարը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի թիկնազորի հետ որևէ առնչություն չունեցող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հետ, որը ՀՀ Պետական պահպանության ծառայությունում օգտագործվում է ընթացիկ աշխատանքների համար:
Հիշեցնենք, որ այսօր միջադեպի մասին գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը: Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը թերթի հետ զրույցում հաստատել էր ծառայության մեքենայի վրա կրակելու լուրը.
«Մեր աշխատակիցները երեկ՝ գիշեր, օդանավակայան գնալու ճանապարհին՝ Կոնյակի գործարանի ճանապարհի վրա են եղել, և մի համընթաց մեքենա է եկել, որի միջից կրակել են մեր մեքենայի վրա՝ մեր ծառայության մեքենայի»։