Home / Հայաստան / Լևոն Արոնյանը քաղաքական հարցերին չի խառնվում

Լևոն Արոնյանը քաղաքական հարցերին չի խառնվում

Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը դժվարանում է ասել՝ ում  թեկնածությունն է սատարելու գալիք նախագահական ընտրություններին:

Այս մասին շախմատիստն ասել է այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը:

«Դժվարանում եմ ասել, նման բաներից հեռու եմ, ասել չեմ կարող: Մենք սպորտսմեն ենք ու քաղաքական հարցերին չենք խառնվում», – ասել է Արոնյանը:

Նշենք, որ այսօր ասուլիսի ժամանակ Արոնյանին հանձնել են «Դե ֆակտո սպորտ» ամսագրի սահմանած 2012 թվականի «Տարվա մարդ»  մրցանակը: