Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծաոուկյանը, չի ցանկանում, որ իր որդին առաջադրվի նախագահի թեկնածու։ Այդ մասին Ռոզա Ծառուկյանը երեկ ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում:
«Ո՛չ։ Եվ խնդրում եմ, նման հարցերով ինձ մի ծանրաբեռնեք, քանի որ ես բուժման պրոցեսում եմ, արտերկրում եմ և հենց հիմա էլ բուժման պրոցեսում եմ»,– ասել է Ծառուկյանի մայրը։
«ԲՀԿ նախագահի առաջադրվել-չառաջադրվելը առաջիկա նախագահական ընտրությունների գլխավոր ինտրիգն է»,– հավելում է թերթը: